Ֆրանգ Բարդի
Ֆրանգ Բարդի | |
---|---|
Ծնվել է | 1606[1][2][3][…] |
Ծննդավայր | Կալմետ, Ալբանիա կամ Nënshat, Shkodër District, Շկոդեր, Ալբանիա |
Մահացել է | հունիսի 9, 1643[2] |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Ազգություն | ալբանացի |
Կրոն | կաթոլիկ |
Մասնագիտություն | գրող, կաթոլիկ քահանա, պատմաբան, բառարանագիր և կաթոլիկ եպիսկոպոս |
Աշխատանք | հոգևորական |
Զբաղեցրած պաշտոններ | Roman Catholic Bishop of Sapë? |
Frang Bardhi Վիքիպահեստում |
Ֆրանգ Բարդի (ալբ․՝ Frang Bardhi, լատին․՝ Franciscus Blancus, 1606, Կալմետ - 1643), ալբանացի կաթոլիկ հոգևորական, եպիսկոպոս, ալբաներենի առաջին բառարանի (Dictionarium latino-epiroticum) հեղինակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանգ Բարդին ծնվել է 1606 թվականին Ալբանիայի հյուսիսում գտնվող Կալմետ բնակավայրում՝ բարձրաշխարհիկ ընտանիքում, որ եկել էր Վենետիկյան Հանրապետությունից։ Աստվածաբանություն է ուսումնասիրել Իտալիայում։ Ուրբան VIII պապը 1636 թվականի դեկտեմբերի 17-ին Ֆրանգ Բարդիին նշանակել է Սապի եպիսկոպոսության ու Սարդայի եպիսկոպոս։
1635 թվականին Ֆրանգ Բարդին Հռոմում հրատարակում է ալբաներենի առաջին բառարանը՝ Dictionarium latino-epiroticum, որ բաղկացած էր 5640 բառահոդվածից։ Գրել է նաև Գեորգի Սկանդերբեգի կենսագրությունը, որտեղ կասկածի տակ է առնում Սկանդերբեգի սլավոնական (բոսնիական) ծագման հարցը, որ առաջ էր քաշվել 1631 թվականին խորվաթ կաթոլիկ հոգևորական Իվան-Տոմկո Մրնավիչի (Ivan Tomko Mrnavić) կողմից։
1637 թվականին Ֆրանգ Բարդին Հավատի միաբանությանն է ներկայացրել իր եպիսկոպոսության նկարագիրը, որ այսօր պատմական մեծ արժեք ունեցող փաստաթուղթ է, որ պատմում է օսմանյան տիրապետության ժամանակ Ալաբանիայի հասարակության կյանքի մասին։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georgius Castriotus Epirensis, vulgo Scanderbegh. Per Franciscum Blancum, De Alumnis Collegij de Propaganda Fide Episcopum Sappatensem etc. Venetiis, Typis Marci Ginammi, MDCXXXVI (1636).
- Dictionarivm Latino Epiroticvm per R. D. Franciscvm Blanchvm Արխիվացված 2016-04-21 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Swartz A. Open Library — 2007.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Robert Elsie: Albanian Literature. An Overview of its History and Development. In Österreichische Osthefte 17(2003), Sonderband Albanien. стр. 243—276
- Zija Xholi։ Pesë mendimtarët më të vjetër të kulturës sonë kombëtare։ M. Barleti, Gj. Buzuku, P. Budi, F. Bardhi, P. Bogdani. Tirana 2003. ISBN 99927-901-1-3
- Albanian Literature, Section 1.6, by Robert Elsie, стр 24-27